Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին
28.07.2020 | 13:00

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է 654 000, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյսուսը COVID-19 համավարակն անվանել է ամենածանր միջազգային արտակարգ իրավիճակը առողջապահության ոլորտում, ըստ նրա՝ վարակակիրների թիվն ավելի ու ավելի արագ է աճում: Գեբրեյսուսը կորոնավիրուսային պանդեմիան անվանել է կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերը և խոստացել մինչև շաբաթավերջ ԱՀԿ արտակարգ նիստ գումարել:


Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ է՝ 4,2 միլիոն մարդ է հիվանդացել COVID-19-ով: Վարակվել է նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 2,4 միլիոն վարակված, երրորդում ՝ Հնդկաստանը՝ 1,4 միլիոն վարակվածներով: Չինաստանի իշխանությունները հայտնել են նոր դեպքերի ռեկորդային թվի մասին մարտի սկզբից ՝ 1 օրում 105 նոր դեպք:
Վիետնամի Դանանգ առողջարանային քաղաքից տարհանվում է 80 000 զբոսաշրջիկ. իշխանությունները պնդում են, որ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի հեշտ փոխանցվող տեսակ:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ