Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյան. Հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչև հասկանանք, թե ինչ է լինում

Գագիկ Ծառուկյան. Հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչև հասկանանք, թե ինչ է լինում
28.07.2020 | 13:03

«Հրապարակը» գրում է.

«Շաբաթ օրը Առինջի իր տան բակում Ծառուկյանը խմբակցության նիստ է արել, որին չեն մասնակցել միայն օրերս խմբակցությունից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը և Վարդան Ղուկասյանը, ով նիստի ժամանակ զանգել-ասել է, որ ինչ որոշում կայացնեն, կողմ է, դրսից հյուրեր ունի՝ դա է բացակայելու պատճառը: Ծառուկյանը վճռական է տրամադրված եղել, սակայն կուսակիցներին հորդորել է թայմ աութ վերցնել, գնալ հանգստի, չմեկնաբանել Բագրատյանի դուրս գալը: «Թող Բագրատյանին հարցնեն», - ասել է նա ու տեղեկացրել, որ ինքն էլ տեղյակ չի եղել նրա դուրս գալու մասին, բայց կռաhում է, թե ինչու և ինչպես: Պատգամավորներին հասկացրել է, որ պինդ մնան, չվախենան կոմպրոմատներից: Մեր տեղեկություններով, իշխանությունը շատ վճռական է տրամադրված՝ որոշել է քանդել ԲՀԿ-ն։ Եվ դրա համար այլ բան չեն կարողանում մտածել, քան քրեական գործերով վախեցնելն է ու ստիպելը, որ դուրս գան խմբակցությունից։ Շատ ինտենսիվ աշխատում են Վարդան Ղուկասյանի, Միքայել Մելքումյանի, Արթուր Գրիգորյանի, Վարդևան Գրիգորյանի վրա։ Նրանց, ում չեն կարող կոմպրոմատներով նեղել, փորձելու են «գնել»։ Օրինակ, Վահե Էնֆիաջյանին՝ որպես խոստումնալից կադրի, համոզելու են անցնել իրենց շարքերը: Տեղեկություններ կան, որ անձնական բնույթի կոմպրոմատներ էլ են շրջանառության մեջ դնելու, ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու: Հավաքը կարճ է տևել, Ծառուկյանը բարի հանգիստ է մաղթել, ասել է՝ հեռախոսներն անջատեք, կտրեք կապն արտաքին աշխարհի հետ, մինչև հասկանանք, թե ինչ է լինում»:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ