Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կարո Փայլանը ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանցիների կողմից ծեծվելու հարցով հանդիպել է Ստամբուլի նահանգապետի հետ

Կարո Փայլանը ՀՀ քաղաքացու՝ ադրբեջանցիների կողմից ծեծվելու հարցով հանդիպել է Ստամբուլի նահանգապետի հետ
28.07.2020 | 13:07

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ՝ Գում Գափու թաղամասում հայ երիտասարդի վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցով, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:


Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է, որ պետք է շտապ քայլեր ձեռնարկվեն հայաստանցիների դեմ հարձակումները կանխելու համար։ «Պետք է գտնել այդ հարձակումների հետեւում կանգնած ուժերին»,- նշել է հայ պատգամավորը:
Հուլիսի 27-ին Ստամբուլի Գում Գափու թաղամասում ադրբեջանցի մի քանի երիտասարդ ծեծել էին ՀՀ քաղաքացի մի երիտասարդի: «Ակօս»-ին պատահարի մասին հայտնել էր հարձակման ենթարկվածի մայրը: Նրա խոսքով՝ որդին վերջին մի քանի օրերին սպառնալիքներ էր ստացել, իսկ ադրբեջանցիները շարունակում էին սադրել։ Բացի այս միջադեպը, թաղամասում 50-անց երկու ՀՀ քաղաքացու և հայաստանցի մի կնոջ խանութում աշխատող անձնակազմը նույնպես հարձակման են ենթարկվել։ Նա նաև պահանջել է հետաքննություն սկսել այս միջադեպի առթիվ՝ հաշվի առնելով համացանցում տարածված տեսանյութերը։

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ