Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գեորգի Գախարիա. ԱՄՆ պետքարտուղարի հետ զրուցել եմ Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ուժեղ կողմերի և համագործակցության նոր ոլորտների շուրջ

Գեորգի Գախարիա. ԱՄՆ պետքարտուղարի հետ զրուցել եմ Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ուժեղ կողմերի և համագործակցության նոր ոլորտների շուրջ
28.07.2020 | 13:09

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան թվիթերում տեղեկացրել է, որ զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ` քննարկելով վրաց-ամերիկյան համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ զրուցել եմ Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ուժեղ կողմերի և համագործակցության նոր ոլորտների շուրջ»,-գրել է Գախարիան: Վրաստանի կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին Վրաստանում սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար: «Ես շնորհակալություն եմ հայտնել նրան Վրաստանում սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար և ընդգծել եմ մեր հանձնառությունն անկախ դատական համակարգ ունենալու և այս աշնանն արդար ընտրություններ անցկացնելու գործում»,-հավելել է Վրաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ