Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ միջուկային զենքը Փհենյանի համար խաղաղ գոյություն և ազգային անվտանգություն կապահովի:
Կորեական պատերազմի ավարտի 67-ամյակին նվիրված միջոցառմանը նա ասել է. «Որպեսզի թույլ չտայինք ևս մեկ անգամ անցնել 1950-ականների պատերազմի տառապանքների ու ցավի միջով, պետք է ստանայինք պատերազմը որպես այդպիսին զսպելու ու կանխելու ունակ բացարձակ ուժ: Ուստի՝ այնտեղ, որտեղ մյուսներն արդեն հարյուր անգամ ընկած կլինեին ու կհանձնվեին, մենք, հաղթահարելով դժվարությունները, համբերատար դիմանալով ամեն տեսակի հնարավոր սպառնալիքներին ու սադրանքներին, որպես միջուկային տերություն՝ գնում էինք ինքնազարգացման ուղով: Այժմ մենք դարձել ենք այնպիսի երկիր, որը կարող է հուսալի և կայուն պաշտպանվել թշնամական ուժերի ակտիվ սադրանքներից: Պատերազմը զինված հակամարտություն է նրա հետ, ում վերևից ներքև են նայում: Հիմա ոչ ոք չի կարող թերագնահատել մեզ, իսկ թե փորձի՝ համապատասխան գին կվճարի»,-ասել է Կիմ Չեն Ինը: