Բուլղարիայում արդեն 19-րդ օրը շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները պահանջում են վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարության, գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականը:
Ըստ ոստիկանության տվյալների, հուլիսի 27-ին Սոֆիայում ցուցարարների և ոստիկանության միջև անկարգություններ կամ բախումներ տեղի չեն ունեցել, մայրաքաղաքի փողոցներում երթևեկությունը մասամբ արգելափակված է եղել: Բողոքի ցույցերը սկսվել են երկու շաբաթ առաջ, ցուցարարները մեղադրում են կառավարությանն ու գլխավոր դատախազին համատարած կոռուպցիայի և օլիգարխներին հովանավորելու համար: Ի պատասխան վարչապետ Բոյկո Բորիսովը անցած շաբաթ պաշտոնանկ էր արել կաբինետի մի շարք անդամների, այդ թվում` ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարներին, միաժամանակ հայտարարել, թե անձամբ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի: