Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին
28.07.2020 | 13:11

Եվրոպական երկրները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին և քննարկում են նոր սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, մինչ միլիոնավոր մարդիկ, գտնվելով արձակուրդում, ճանապարհորդում են Եվրոպայով, գրում է The Guardian թերթը:

Բելգիայի կառավարությունը վարակի զգալի աճից հետո նախազգուշացրել է, որ երկիրը կարող է կրկին լոքդաունի ենթարկվել։ Ֆրանսիայի առողջապահության նախարարը կոչ է արել ուժեղացնել զգոնությունը՝ երիտասարդների շրջանում հիվանդացության կտրուկ աճից հետո: Գերմանիայում «խորապես անհանգստացած են» մի քանի շաբաթներ COVID-19 դեպքերի աճով։ Փորձագետները կարծում են, որ հնարավոր է խուսափել ևս մեկ ալիքից և սահմանափակումներից։ «Այժմ առջևում 10 ամենակարևոր ամառային օրերն են, և այս ընթացքում մենք կտեսնենք, թե ի վիճակի ենք կարգավորել իրավիճակը համերաշխության, համագործակցության և հավաքական ջանքերի միջոցով, – ասել է Կատալոնիայի վարչապետ Քիմ Թորան: -Եթե չկարողանանք հաղթահարել կորոնավիրուսը, ստիպված կլինենք վերադառնալ սահմանափակումներին՚:

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ