Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ

ԵՄ արտգործնախարարը անհանգստություն է հայտնում Բելառուսում ձերբակալությունների և հետապնդումների առնչությամբ
28.07.2020 | 22:05

ԵՄ արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։

«Կարծում ենք, որ խաղաղ, ազատ ու արդար ընտրությունները կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը Բելառուսում և կամրապնդեն երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է ԵՄ ԱԳ նախարարը։ Նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ