Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը
28.07.2020 | 22:07

Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին հարցազրույցում։ Անդրադառնալով RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը, իբր «Հայաստանը Կովկասում պլացդարմ է դարձել հակառուսական ուժերի համար», Փաշինյանն ասել է. «ՀԿ-ները, որ որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաև այն նախագահների իշխանավարման օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որևէ մեկը կասկածի տակ չի դրել»։ «Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, եթե նրանք ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները», - հարց է տվել վարչապետը։

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ