Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բաքուն հայտարարում է՝ «ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է»

Բաքուն հայտարարում է՝ «ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է»
28.07.2020 | 22:07

Բաքուն հայտարարել է, թե անընդունելի է համարում բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջադրելու՝ Հայաստանի փորձերը։


«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անօգուտ որակելով «բանակցային ձևաչափը և խնդրի բուն էությունը փոխելու՝ Երևանի փորձերը»։
Ավելի վաղ՝ ռուսական РБК-ին տված հարցազրույցում, Հայաստանի վարչապետը կրկին ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Եթե Ադրբեջանի նախագահն ուզում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, ստացվում է, որ նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը», - հարց է բարձրացրել Փաշինյանը։

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ