Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, խուզարկել են կուսակցության նախագահության անդամներից մեկի տունը։
Հետապնդումների ալիքը սկսվել է հուլիսի 15-ին Բաքվում ցույցից հետո, որի մասնակիցներից մի քանիսը ներխուժել էին խորհրդարան։ Այս գործի առնչությամբ արդեն ձերբակալվել են ընդդիմության չորս տասնյակ ներկայացուցիչներ, նրանց մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգի տապալումից մինչև պետական գույքի ոչնչացում։ Թեև նախաքննությունը չի ավարտվել, նախագահ Ալիևը կատարվածի ողջ մեղավորությունը դրել է ընդդիմության վրա։