Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանցիների կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը

Ռուսաստանցիների կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը
28.07.2020 | 22:15

Ռուսաստանցիների կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ազատազրկման դեմ՝ ըստ «Լևադա» կենտրոնի ուսումնասիրության։ Հարցման մասնակիցների 45 տոկոսը դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։


Թեև պետական ու դաշնային լրատվամիջոցները բազմամարդ ցույցերի մասին չեն պատմում, ռուսաստանցիների կեսից ավելին՝ 56 տոկոսը լսել է դրանց մասին, 25 տոկոսն ուշադրությամբ հետևում է՝ անկախ լրատվամիջոցների և տեղական թերթերի միջոցով։ Ցույցերը սկսվել են նահանգապետի ձերբակալությունից հետո, իրավապահները նրան մեղադրում են 2004-2005-ին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը: Սերգեյ Ֆուրգալը մեծ հեղինակություն ունի համայնքում և երկու տարի առաջ նահանգապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ