Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՊՆ.Հայաստանի ԶՈւ-ն ուշադիր հետևելու է Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին

ՊՆ.Հայաստանի ԶՈւ-ն ուշադիր հետևելու է Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին
28.07.2020 | 22:16

Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետևելու են Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին՝ «Ազատությանն» ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ ՊՆ-ն և զինված ուժերը ուշադիր, կրկնում եմ, շատ ուշադիր հետևելու են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների ընթացքին և միտումներին»: Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 10-ը, օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվելու Բաքվում, Գյաջնայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում: Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայանալու են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Այսօր Բաքու է ժամանել զորավարժություններին մասնակցող թուրքական զորախումբը։

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ