Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիբանանն Իսրայելին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ

Լիբանանն Իսրայելին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ
28.07.2020 | 22:16

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել է երկրի ինքնիշխանությունը խախտելու մեջ՝ գրում է «Al Mayadeen»-ը: Նա հայտարարել է, որ Իսրայելը խախտել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը, որը 2006թ.-ի հակամարտությունից հետո հրադադար էր հաստատել լիբանանա-իսրայելական սահմանին: Դիաբը նաև կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել՝ իրավիճակը Լիբանանի հետ սահմանին կարող է վատանալ առաջիկա օրերին:


Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարել էին, որ իրենք կանխել են Լիբանանից զինված ահաբեկիչների՝ երկիր մուտք գործելու փորձը՝ հրաձգություն է տեղի ունեցել:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ