Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները պլանային են և նպաստում են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը՝ «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:
«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, անցկացվում են Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին և տարեկան պլանին համապատասխան: Այդ զորավարժությունները ծառայում են երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման և փորձի փոխանակման ուժեղացմանը և նպաստում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- հայտարարել է Աբդուլաևան: