Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին
28.07.2020 | 22:27

Ադրբեջանը և Թուրքիան ցամաքային զորքերի և օդային ուժերի մասնակցությամբ օգոստոսի 1-5-ը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։


Զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների զինանձնակազմը, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ականանետներ, ինչպես նաև ռազմական ավիացիա և ՀՕՊ։ Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի հետ և հավելել, որ Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունների նպատակն է ահաբեկել Հայաստանին։

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ