Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ

Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ
29.07.2020 | 14:23

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, որով՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Վալերիի Ղազարյանը նշանակվել է ՀՀ -ում ԱՀ մշտական ներկայացուցիչ։

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ