Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բարձր միավոր ստացած և բուհեր չընդունված դիմորդները Եվրասիա միջազգային համալսարանի հեռակա համակարգում կսովորեն անվճար կամ արտոնյալ պայմաններով

Բարձր միավոր ստացած և բուհեր չընդունված դիմորդները Եվրասիա միջազգային համալսարանի հեռակա համակարգում կսովորեն անվճար կամ արտոնյալ պայմաններով
29.07.2020 | 14:24

Եվրասիա միջազգային համալսարանը միասնական քննությունների արդյունքներով 13-15 միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին կընդունի հեռակա համակարգ ուսման վարձավճարի արտոնյալ պայմաններով (50% զեզչի հնարավորությամբ), իսկ 16-20 միավոր վաստակած ուսանողները կսովորեն անվճար։ Հեռակա համակարգում սովորող բոլոր դիմորդները կստանան հնարավորություն մասնակցելու առկա համակարգի դասերին՝ լիարժեք օգտվելով առկա համակարգում ուսումնառելու հնարավորությունից։ Ուսման վարձի արտոնություններ ըստ միասնական քննության արդյունքների սահմանված են երկկողմանի ծնողազուրկ դիմորդների, հաշմանդամություն ունեցող դիմորդների, վերջին 2 տարում բանակից զորացրված դիմորդների, սահմանամերձ բնակավայրերից դիմորդների, միակողմանի ծնողազուրկ դիմորդների, հեռավոր (120 կմ և ավելի) բնակավայրերից դիմորդների համար։

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ