Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում

Նիկոլ Փաշինյան. Կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում
29.07.2020 | 21:55

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել Հայաստանում՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ բարելավումը ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ և «այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը, մեր համոզմամբ, դիմակների պարտադիր կրումն է»:

«Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք, եթե կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին», - հայտարարեց վարչապետը: Նա հավելեց, որ «եթե հակահամաճարակային բարելավման ֆոնին թուլացնենք մեր զգոնությունը, ըստ էության, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին»:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ