Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վլադիմիր Զելենսկին Դոնբասի գծով գլխավոր բանակցող է նշանակել

Վլադիմիր Զելենսկին Դոնբասի գծով գլխավոր բանակցող է նշանակել
30.07.2020 | 22:29

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով՝ Դոնբասում իրավիճակի կարգավորման գծով եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայից այսուհետ ներկայացնելու է առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։


Նույն հրամանագրով Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման ազատվել է կոնտակտային խմբում ուկրաինական պատվիրակության ղեկավարի պաշտոնից։
Լեոնիդ Կրավչուկը Ուկրաինայի նախագահն էր 1991-1994-ին։ Նրա օրոք Ուկրաինան անկախ պետություն հռչակվեց։ Կրավչուկը Ուկրաինայի առաջին նախագահն էր, որ հեռացավ ընտրություններում պարտություն կրելով։

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ