Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՌԴ-ն ամենայն ուշադրությամբ է հետևում ադրբեջանա-թուրքական զորավարժություններին

ՌԴ-ն ամենայն ուշադրությամբ է հետևում ադրբեջանա-թուրքական զորավարժություններին
30.07.2020 | 22:37

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանագոտում ասդրբեջանա-թուրքական լայնամասշտաբ զորավարժություններին: ՏԱՍՍ-ը Զայցևից հետաքրքրվել է, թե Ռուսաստանն ինչպես է գնահատում Հայաստանի հետ սահմանին զորավարժությունները: Ալեքսեյ Զայցևն ընդգծել է զորավարժություններին մասնակցող 5000 զինծառայողների և հարձակողական, պաշտպանական և հակաօդային զինտեխնիկայի կիրառման փաստը:

«Մենք ամենայն ուշադրությամբ ենք հետևում տարածաշրջանում իրավիճակին՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը: Հաստատակամորեն կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- նշել է Զայցևը:

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ