Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
30.07.2020 | 22:40

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցել են քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը` հուլիսի 31-ին հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության:

Ըստ Armlur.am-ի ԱԱԾ աղբյուրի, քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Մենք նաև տեղեկացանք, որ Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներակայանալու է փաստաբանի հետ:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ