Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները՝ հոկտեմբերի 31-ին

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները՝ հոկտեմբերի 31-ին
01.09.2020 | 11:32

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին՝ հրամանագիրը ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Այս ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն, մենք ևս մենք անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է նա:


Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոր ընտրակարգով՝ 120 պատգամավորները կընտրվեն համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական: Վերջին սոցհարցումներով՝ «Վրացական երազանքի» օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 39 տոկոսը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» օգտին՝ 16 տոկոսը, իսկ «Եվրոպական Վրաստանի» օգտին՝ 5 տոկոսը։

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ