Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մուստաֆա Ադիբը՝ Լիբանանի վարչապետ

Մուստաֆա Ադիբը՝ Լիբանանի վարչապետ
01.09.2020 | 11:33

Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբը նշանակվեց վարչապետ: 48-ամյա Ադիբը 2013-ից ղեկավարել է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, իրավաբան և քաղաքագետ է:


Լրագրողների հետ զրույցում Ադիբը հայտարարել է, որ նպատակ ունի սեղմ ժամկետներում ձևավորել կաբինետ և անցնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործին՝ անհապաղ բարեփոխումներ սկսել ԱՄՀ-ի հետ համաձայնության հասնելու շրջանակում: «Լիբանանցիները մտահոգ են իրենց ներկայով և ապագայով, դատարկ ելույթների և խոստումների ժամանակ չկա», - հայտարարել է Լիբանանի նոր վարչապետը:

Դիտվել է՝ 3900

Մեկնաբանություններ