Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բալթյան երկրների պատժամիջոցները Բելառուսի դեմ

Բալթյան երկրների պատժամիջոցները Բելառուսի դեմ
01.09.2020 | 11:34

Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում գործող նախագահի, նրա ավագ որդու, ԿԸՀ նախագահի, ՆԳ նախարարի դեմ:

«Սև ցուցակում» տեղ են գտել 30 պաշտոնատար անձանց անուններ, որոնց մուտքը Բալթյան երկրներ կարգելվի: ԵՄ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների դեմ, ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը:

Դիտվել է՝ 3535

Մեկնաբանություններ