Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարին

Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարին
01.09.2020 | 11:37

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Интерфакс»-ին հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար:

«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգություն, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից», - ասել է նա:
Մնացականյանի խոսքով ՝ «հրադադարի ամրապնդումը և մշտական միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրումը շարունակում են մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն»: «Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքի բոլոր բևեռների շարունակմանը, և, բնականաբար, ես իմ հերթին պատրաստ եմ շարունակել այս աշխատանքը», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ Երևանի համար «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնահերթություն է»: «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է: Եվ մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևեր, որոնք թույլ կտան մեզ համեմատել և չափել հնարավոր փոխզիջման չափը», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ