Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ

Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ
01.09.2020 | 11:38

Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի կարող սահմանափակվել որևէ բանով, «Интерфакс»-ին հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - ասել է Մնացականյանը: «Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է փոխադարձ անվտանգության շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա», - նշել է նա՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը չի խաթարում տարածաշրջանում հավասարակշռությունը»: Ըստ նախարարի՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխազդեցություն է: «Այսինքն՝ այստեղ հարց ու սահմանափակում չի կարող լինել», - հայտարարել է Մնացականյանը:
Պատասխանելով հարցին՝ իրեն մտահոգո՞ւմ է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը, նախարարն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի, կառուցված է դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, կցանկանայի նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ ավելացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել սեփական բնակչությանը և համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ներուժ ունի»:


«Իր ռազմական ներուժի կայացման ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար», - ասել է Մնացականյանը: Նա հայտնել է, որ Երևանը բարձրացնում է այդ հարցը ռուս գործընկերների հետ շփումների ընթացքում: «Մենք բացահայտ և անկեղծորեն քննարկում ենք բոլոր հարցերը ռուսական կողմի հետ. մենք ունենք դաշնակցային հարաբերություններ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ