Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թրամփ. Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում

Թրամփ. Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին հեղափոխություն է սպասվում
01.09.2020 | 11:39

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ իր մրցակից Ջո Բայդենի նախագահ ընտրվելու դեպքում ԱՄՆ-ին «հեղափոխություն» է սպասվում, գրում է tellerreport.com-ը։

«Նրանք կվերցնեն իշխանությունը, եթե Բայդենն ընտրվի։ Նա թույլ մարդ է։ Նրան, ինչպես տիկնիկ, վերահսկում են»,- Fox News-ին հարցազրույցում ասել է Թրամփը` հավելելով․ «Բայդենը ամբողջ կյանքում է թույլ մարդ եղել և նախագահական ընտրություններում չպետք է առաջադրեր թեկնածությունը»։ Հարցին, թե ցանկանում է, որ իր կողմնակիցները «դիմակայեն արմատական ձախ ցուցարարների դեմ, Թրամփը բացասական պատասխան է տվել։ «Ոչ, չեմ ուզում, ես դա թողնում եմ իրավապահ մարմիններին»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը։

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ