Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
01.09.2020 | 11:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 66-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում.

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ռուսաստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի ամրապնդման գործում: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Ռոբերտ Սեդրակի, քաջառողջություն, բարեկեցություն և ոգու ամրություն:
Հարգանքներով` Վլադիմիր Պուտին»:

Դիտվել է՝ 3021

Մեկնաբանություններ