ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Интерфакс-ին հարցազրույցում անդրադարձել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին և ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցին:
«Այդ հարցերը կարգավորվում են պայմանագրային-իրավական հիմքով, որն անդամ պետությունների փոխգործակցության հստակ կանոնակարգով է բնորոշվում, ներառյալ՝ անվտանգությանը և փոխօգնությանը վերաբերող հարցերը: Այստեղ մենք հենվում ենք ՀԱՊԿ իրավական դաշտի վրա»,- մեկնաբանել է Մնացականյանը:
«Բելառուսն ու Հայաստանը դաշնակիցներ են ՀԱՊԿ-ի շրջանակներում, բավականին հարուստ երկկողմ օրակարգ ունեն: Մենք աշխատում ենք միասին տարբեր բազմակողմանի ձևաչափերով, մասնավորապես մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ փոխօգնության մասին հանրաքվե անցկացնելու համար կարևոր դեր է կատարում հարցը բարձրացնող երկիրը, սակայն Բելառուսը նման հարցով չի դիմել ՀԱՊԿ: