Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպան Պավել Պուստովոյին: Նրան զրկել են դիվանագիտական աստիճանից՝ «պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար»:
Նա ազատվել է նաև Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում Բելառուսի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Օգոստոսի 17-ին Պավել Պուստովոյը Բելառուսում տիրող իրավիճակն «անընդունելի» էր անվանել 21-րդ դարի եվրոպական պետության համար։ Նա կոչ էր արել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ կատարել. որ անհրաժեշտ է իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
Բելառուս դիվանագետներից առաջինը ցույցերին աջակցություն հայտնեց Սլովակիայի դեսպան Իգոր Լեշչենյան: Օգոստոսի 24-ին Լուկաշենկոն հեռացրեց նրան պաշտոնից: Ընդդիմությանն աջակցելու պատճառով աշխատանքից հեռացվեցին Հնդկաստանում Բելառուսի դեսպանության երրորդ քարտուղար Անդրեյ Միսյուրան և Բելառուսի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի վարչության պետ Անդրեյ Բուշիլոն: