Իսրայելի հատուկ ծառայությունները հաստատել են Թել Ավիվի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև դեէսկալացիայի համաձայնության փաստը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Գործարքի շրջանակներում պաղեստինցի արմատականները կդադարեցնեն պայթուցիկ նյութերով օդապարուկներ արձակել Իսրայելի ուղղությամբ, Թել Ավիվը կվերաբացի «Քերեմ Շալոմ» և «Էրեզ» անցակետերը Գազայի հատվածի սահմանին, փակ ծովային տարածքները՝ ձկնորսության համար: Համաձայնությունը ձեռք է բերվել Կատարի միջնորդությամբ: Դա պայմանավորված է եղել Պաղեստինում մարդասիրական օգնության բացակայությամբ և տարածաշրջանում կորոնավիրուսի նոր բռնկմամբ:
Վերջին մեկ ամսում աճել էր լարվածությունը Գազայի հատվածի, որը փաստացի ղեկավարվում է ՀԱՄԱՍ իսլամական շարժման կողմից, և Իսրայելի իշխանությունների միջև: Ի պատասխան պայթուցիկներով օդապարուկների արձակմանը, իսրայելական բանակը սկսել էր տանկային հարվածներ հասցնել տարածաշրջանում խմբավորման թիրախներին: