Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում ՝ 25,5 միլիոն

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում ՝ 25,5 միլիոն
01.09.2020 | 11:52

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, մահացել է 850 000, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ:
Անգլիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միլիոնավոր աշակերտներ այսօր կվերադառնան դպրոց՝ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աճին: Շատ ուսուցիչներ և ծնողներ անհանգստացած են, որ դպրոցների վերաբացումը կարագացնի COVID-19-ի տարածումը: Բայց կառավարությունները ցանկանում են ազատ թողնել ծնողներին, որ կարողանան աշխատել և վերականգնել տուժած տնտեսությունները: Նրանք պնդում են, որ երեխաներին դպրոց վերադարձնելը լավագույնն է նրանց երկարաժամկետ զարգացման համար, և երիտասարդները բարձր ռիսկի չեն ենթարկվում COVID-19-ով վարակվելու դեպքում:


Ֆրանսիայում 11-18 տարեկան աշակերտները, նաև ուսուցիչները պարտավոր են դիմակներ կրել ներսում ու դրսում: Կրթության նախարարը օգոստոսի 31-ին ասել էր, որ առանձին դեպքերում հնարավոր է որոշ դպրոցներ կրկին փակվեն, եթե կորոնավիրուսի դեպքերի թվի աճ նկատվի:
Վեցամսյա դադարից հետո Անգլիայում նույնպես աշակերտները դպրոց են վերադառնում: Կառավարությունը հույս ունի, որ շփումները նվազագույնի հասցնելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու վերահսկողության համակարգը թույլ կտա խուսափել վարակի բռկումներից:
Դպրոցներն ու բուհերը առկա ուսուցմամբ բացվել են նաև Ռուսաստանում:

Դիտվել է՝ 3928

Մեկնաբանություններ