Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 43878

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 43878
01.09.2020 | 11:52

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 97-ով՝ հասնելով 43878-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 634-ով և հասել 38356-ի, իրականացվել է 989 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 206929-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 64 և 67 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1149-ի: COVID-19-ից բուժվում է 4373 մարդ:

Դիտվել է՝ 3596

Մեկնաբանություններ