«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով
01.09.2020 | 20:57

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:


Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ ամեն փորձության և ավանդել մեզ իբրև անգին ժառանգություն, որը և դարձել է մեր հարատևության գրավականներից մեկը։
Աշխարհում այսօր տարածված համավարակի հետևանքով բազում մարտահրավերներ են առաջ եկել, դժվարություններ են հառնել նաև մեր կրթական հաստատությանց առջև ուսումնական գործընթացում։ Մենք աղոթք ենք վերառաքում առ Բարձրյալը, որ անխոչընդոտ մեկնարկի ուսումնական տարին և մեր զավակներին տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում։


Աղոթում ենք, որ Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը ու զորակից լինի մեր մանկավարժներին և կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական և պատասխանատու կոչման և առաքելության մեջ:
Թող մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի աստվածային սերն ու Սուրբ Հոգու առատ շնորհները միշտ մեր ժողովրդի հետ լինեն, ամեն։


Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Դիտվել է՝ 7649

Մեկնաբանություններ