Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան և բելառուսցի քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոն հայտարարել են քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին: «Ընկերներ, ես՝ Մարիա Կոլեսնիկովան և շտաբի անդամ Վիկտոր Բաբարիկոն այսօր հայտարարում ենք «Միասին» քաղաքական կուսակցության ստեղծման մասին», - ասել Կոլեսնիկովան YouTube-յան տեսաուղերձում: