Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարգադրել է մինչև տարեվերջ 10%-ով կրճատել պետական ապարատը: Ժողովրդին ամենամյա ուղերձում նա ասել է. «Համավարակը ցույց է տվել, որ պետական ապարատը կրճատվելու կարիք ունի: Այս տարի պետք է կրճատվի 10%-ով: Հաջորդ տարի՝ 15% -ով»: