Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա տեղեկացրել է, որ օգոստոսի 31-ին, շփվել է ՀՀ Գ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք այնպիսի զգացողություն ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որ իրավիճակը հանդարտվի, վերսկսվեն հանդիպումները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները կազմակերպում են տարածաշրջանում»,-հայտարարել է Լավրովը: