Անհայտ անձն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն: Անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու նպատակով հրդեհել է ԱՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված Ն. Ա.-ին, Բ.Ս.-ին, Գ.Օ.-ին, Ա.Ա.-ին, Վ.Ա.-ին, Ն.Ս.-ին և Զ.Դ.-ին պատկանող առանձնատները և 3 կացարաններ, համայնքին պատկանող ալրաղացը՝ պատճառելով ֆիզիկական և իրավաբանական անձանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս: ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: