Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային վերջ տալ լարվածությանը Միջերկրական ծովում

ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային վերջ տալ լարվածությանը Միջերկրական ծովում
01.09.2020 | 21:19

Եվրահանձնաժողովը կոչ է արել Անկարային զերծ մնալ լարվածությունը խորացնելուց և նստել երկխոսության՝ գրում է ermenihaber.am-ը։ Արտահայտելով իր մտահոգությունը Թուրքիայի քայլերի կապակցությամբ՝ ԵՄ-ն հայտարարել է, որ լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանա միայն խաղաղ ճանապարհով։


Եթե երկխոսությունը արդյունք չտա, Թուրքիան պետք է պատրաստ լինի ԵՄ պատժամիջոցներին։ ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարներ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստեղծված լարված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով օրերս հանդիպել էին։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկն էլ, ում անունը չի հրապարակվել, նշել է, որ եթե Անկարան ամուր և լուրջ երկխոսություն սկսի, ԵՄ-ն պատրաստ է քննարկել նոր մաքսային միություն ստեղծելու հարցը և Թուրքիային ավելի շատ գումար հատկացնել փախստականների հետ կապված ծրագրերի շրջանակներում։

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ