Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Դավիթ Տոնոյանը ընդունել է Հունաստանի դեսպանին

Դավիթ Տոնոյանը ընդունել է Հունաստանի դեսպանին
01.09.2020 | 21:21

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին: Դավիթ Տոնոյանը ողջունել է դեսպանին պաշտպանության նախարարություն առաջին այցելության կապակցությամբ և շնորհավորել ռազմական կցորդին Հայաստանում առաքելությունն ստանձնելու առթիվ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության հարցեր, կարևորվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համագործակցության միջոցառումների անհապաղ վերսկումը, բարձր մակարդակի փոխայցելությունների և քննարկումների իրականացումը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերին։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները: Դեսպան Տուրնակիսն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տիրող իրավիճակին։

Դիտվել է՝ 4364

Մեկնաբանություններ