Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
02.09.2020 | 12:23

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին: Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովին, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:


Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը:

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ