Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյան. Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է

Գագիկ Ծառուկյան. Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է
02.09.2020 | 12:33

Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ և անկախ Արցախն այլևս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլևս կատարված է և հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով: Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի:


Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու և պահպանելու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն և շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ