Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել

Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել
02.09.2020 | 12:35

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

««Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել», - գրել է Իվետա Տոնոյանը։

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ