Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 197 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 197 դեպք
02.09.2020 | 12:36

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 884 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 269 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1153-ի:


Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում առողջացածների թիվը 275 է, ընդհանուր առողջացածներինը՝ 38 631, փաստացի բուժվողներինը՝ 4291 (մեկ օրում նվազել է 82-ով): Մեկ օրում արվել է 2460 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 209 389 թեստ:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ