Ավստրիայում ձերբակալել են ենթադրյալ թուրք լրտեսի, որը հետևել է Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներին՝ հայտարարել է ՆԳ նախարար Կառլ Նեհամերը: «Ավստրիայում թուրքական լրտեսությունը տեղ չունի: Պետք է պարզ լինի, որ մենք նման մոտեցում թույլ չենք տա»,- նախարարի խոսքը մեջբերում է Die Presse պարբերականը: Նախարարը հավելել է, որ Ավստրիան դիվանագիտական քայլեր է նախաձեռնելու ձերբակալության հետ կապված, իսկ դատական իշխանությունը լրտեսության մասին մեղադրանք կներկայացնի: Կասկածյալին բացահայտել են մեկ շաբաթ առաջ քուրդ և թուրք ազգայնական ցուցարարների միջև Վիեննայում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության ընթացքում: