Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնները

Քաղաքապետարանը կնորոգի Մհեր Մկրտչյանի անվան և Պատանի հանդիսատեսի թատրոնները
02.09.2020 | 12:38

Երևանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը՝ Ֆեյսբուքում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:


«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։
Այցելեցի նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված, շուտով կվերսկսի իր աշխատանքը»,– գրել է քաղաքապետը։

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ