Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ. Արայիկ Հարությունյան

Ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ. Արայիկ Հարությունյան
02.09.2020 | 21:15

Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել 2-3 օր առաջ, շնորհավորել եմ 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, ապա Քոչարյանի հետ ի պաշտոնե շատ կարճ ենք շփվել եւ այդպիսի ջերմ հարաբերություններ երբեւէ չեմ ունեցել: Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ պաշտոնական հարաբերություններ: Ակտիվ շփում երբեւէ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ