Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վաշինգտոնը կվերացնի Կիպրոսին՝ սպառազինության վաճառքի էմբարգոն

Վաշինգտոնը կվերացնի Կիպրոսին՝ սպառազինության վաճառքի էմբարգոն
02.09.2020 | 21:16

Վաշինգտոնը կվերացնի Կիպրոսին՝ սպառազինության վաճառքի երեք տասնամյակ գործած արգելքը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ Վաշինգտոնը ցանկանում է անվտանգության ասպարեզում խորացնել համագործակցությունը Կիպրոսի հետ։

«Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան հատվածի մեր առանցքային գործընկեր պետությունն է: Գալիք ֆինանսական տարում մենք կվերացնենք Կիպրոսի Հանրապետությանը պաշտպանական զինատեսակների և ծառայությունների վաճառքի սահմանափակումները», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Կիպրոսին ԱՄՆ սպառազինության վաճառքի սահմանափակումները գործում էին 1987-ից։ Դրանց կիրառումը նախաձեռնած Ռեյգանի վարչակազմը հույս ուներ, որ այդ քայլը կնպաստի կղզու խաղաղ վերամիավորմանը։


Անկարան քննադատել է որոշումը՝ կոչ անելով Վաշինգտոնին վերանայել։
«Էմբարգոյի վերացումը կարող է խախտել կղզում հաստատված ուժերի հավասարակշռությունը», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ