Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԿԽ ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին

ԿԽ ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին
02.09.2020 | 21:18

Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասուլիսում հայտնեց, որ այցելությունը կազմակերպելու համար աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի հետ:

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը, ես պարզապես այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», - նշեց Նաղդալյանը: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է հարևան երկրում հայտնված սպայի հանդեպ ադրբեջանցիների նվաստացուցիչ վերաբերմունքը, ինչը, ըստ Աննա Նաղդալյանի, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է․«Ադրբեջանի նման ապակառուցողական, սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները պարզապես խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը»: Աննա Նաղդալյանը շեշտել է ՝ Հայաստանում ռազմագերիներ չկան, Ադրբեջանում հայտնված հայերին մտացածին մեղադրանքներ են առաջադրում: Ըստ նրա, չպարզված հանգամանքներում հարևան երկրում հայտնված ՀՀ քաղաքացիները այնտեղ որևէ հանցանք չեն գործել. «Նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը պարզապես միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասով ցանկանում եմ նշել, որ միայն այս տարի Հայաստանի իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի, և ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը իր տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում ռազմագերի և լիարժեք հարգում է նրանց մարդու իրավունքները և արժանապատվությունը»: Աննա Նաղդալյանի խոսքով, Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել տարիներ առաջ հայ պատանու սպանած ադրբեջանցիներին, որոնք հիմա Լեռնային Ղարաբաղում պատիժ են կրում. «Անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում` անկախ նրանից այդ հանցագործությունը իրականացվել է հակամարտության գոտում և այլուր: Ուստի այս առումով, կարծում եմ, իմ պատասխանը ավելի քան հստակ էր»:


Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին, որը շատերի կողմից փակուղային է որակվում, Նաղդալյանը հավաստիացնում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները. «Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ: Եվ այդ մոտեցումներում կենտրոնական դեր է խաղում ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը: Ըստ մեր գնահատականների, այդ մոտեցումները նաև առաջնահերթություն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների մոտ»: Ըստ ԱԳՆ-ի՝ հուլիսին տավուշյան մարտերից հետո Ադրբեջանից խիստ իրարամերժ ազդակներ ու հայտարարություններ են ստանում: Մարտերից հետո Հայաստանի իշխանությունները, արձագանքելով Ադրբեջանին սատարող Թուրքիայի հայտարարություններին, պնդեցին` այդ երկիրը սպառնալիք է հարևան տարածաշրջանների համար:
Թուրքիայի ՊՆ նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է: Աննա Նաղդալյանի խոսքով, այս հայտարարությունը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ